Փոխվարչապետը հրաժեշտի հանդիպում ունեցավ Դաֆինա Գերչևայի հետ![]() 24 հոկտեմբերի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխվարչապետն արդյունավետ համարեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, դրանում ընդգծելով նաև տիկին Գերչևայի անձնական ջանքերը: Նա հատկապես գոհունակություն հայտնեց մարզերում և համայնքներում ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ և հույս հայտնեց, որ ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն և ավարտին կհասցվեն: Փոխվարչապետը նաև հաջողություն մաղթեց Դ.Գերչևային հետագա աշխատանքում: Դ. Գերչևան իր հերթին բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների և համայնքների հետ համատեղ աշխատանքը: Նա կարևոր համարեց, որ Հայաստանում ՄԱԶԾ-ի ծրագրերն առավելապես իրականացվել են կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ և ուղղված են եղել համայնքների զարգացմանը: Դ. Գերչևան վստահություն հայտնեց, որ փոխգործակցության նույն մակարդակը հետագայում ևս կպահպանվի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |