ԿԲ փոխնախագահ. ՓՄՁ պորտֆելը պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով24 հոկտեմբերի 2012 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի շրջանակներում մի կողմից աշխատում է ՓՄՁ-ների աշխատանքի հետ կապված Հայաստանի ֆինանսական հաստատությունների ներքին հնարավորությունների բարձրացման, մյուս կողմից բարձրացնում է վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ ներկայացուցիչների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է USAID-ի տնտեսական բաժնի ղեկավար, հայկական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Կոնան Պեյզենը: Մասնավորապես, ըստ նրա, միջազգային կառույցը տեխնիկական աջակցություն է տրամադրում բանկերի վարկային մասնագետների պատրաստման հարցում, որոնց այսօր համապատասխան վկայականներ են տրվել: Իր հերթին ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ընդգծել է, որ «ՓՄՁ պորտֆելը պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով, ինչը թույլ կտա դիֆերենցացնել Հայաստանի տնտեսության կառուցվածքը»: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (EDMC/USAID) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը հոկտեմբերի 24-ին ներկայացրել է «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում: Այս մասին հաղորդում է USAID-ի մամուլի ծառայությունը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն փոքր և միջին բիզնեսի համար մշակվող ինովացիոն վարկային պրոդուկտները, հաղորդում է USAID-ի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունները`Արարատբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, Գուդ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն, ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: EDMC/USAID հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների զարգացումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |