«ՀԺ». Կառավարության նիստում մի շատ տխուր որոշում կկայացվի

«ՀԺ». Կառավարության նիստում մի շատ տխուր որոշում կկայացվի

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարության նիստում մի շատ տխուր որոշում կկայացվի: Սփյուռքի նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով անորոշ ժամկետով հետաձգվելու է բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողովը, որը, ըստ ծրագրի, պետք է տեղի ունենար այս տարվա դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում: Հետաձգման մեղավորը ՀՀ Կենտրոնական բանկն է, որը հայտնել է, թե այս տարի չի կարող կազմակերպել նման միջոցառում: Դժվար է համակերպվել այն մտքին, որ այդ կարևորագույն, Հայաստանի համար այդքան սկզբունքային, միջազգային նշանակությամբ, պատմական այդ միջոցառումը հետաձգվում է: «Գոտեպնդվենք և հիշենք, որ արդեն Հայաստանում անցկացվել է լրատվամիջոցների և լրագրողների համահայկական համաժողով, որը լայն արձագանք գտավ հայ հանրության շրջանում. մինչ օրս մարդիկ ամեն քայլափոխի իրար հանդիպելիս քննարկում են այդ թեման: Եվ հետո, բանկիրների համաժողովը ոչ թե հանվում է օրակարգից, այլ ընդամենը հետաձգվում: Այնպես որ, կյանքը շարունակվում է և վհատվելու կարիք չկա»,- գրում է «ՀԺ»-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---