Խանջյան փողոցում փլուզման պահին ընթացող աշխատանքներն անօրինական են եղել![]() 25 հոկտեմբերի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Խանջյան փողոցում կառուցվող շենքի շինարարության թույլտվության պայմանագրի ժամկետը ավարտված է եղել, և փլուզման պահին ընթացող աշխատանքներն անօրինական են եղել: Արթուր Գևորգյանը նշեց, որ լրատվամիջոցներում ինֆորմացիա է տարածվել, որ կառույցն անօրինական է, բայց դա չի համապատասխանում իրականությանը և նման բան չէր կարող լինել. «Ոչ թե շենքն է անօրինական , այլ այդ պահին ընթացող շինարարությունը, քանի որ ավարտված է եղել պայմանագրի ժամկետը»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում կիսակառույց շենք է փլուզվել: Փլուզման հետևանքով փլատակներում է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |