ԿԲ խորհրդի անդամ. Առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումները կարևոր նշանակություն ունեն ՀՀ տնտեսության համար26 հոկտեմբերի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ստացող երկիր է դրամական փոխանցումների առումով, իսկ երկիր մտնող փոխանցումների ծավալը 2-2,5 անգամ գերազանցում է երկրից դուրս եկող փոխանցումների ծավալը, ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը` հոկտեմբերի 26-ին Երևանում ելույթ ունենալով «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովում: Նրա խոսքով, 2011-ի ընթացքում ոչ կոմերցիոն դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը Հայաստանում ավելացել է 13.7 տոկոսով, ընդ որում Հայաստանից փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 5 տոկոս, իսկ դեպի Հայաստան` 17.5 տոկոս: Ինչ վերաբերվում է փոխանցումների քանակին, ապա 2011-ին դրանք աճել են 19 տոկոսով: Նա նաև հաղորդել է, որ SWIFT համակարգով փոխանցումների բաժինը Հայաստանի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում 2005-2011թթ. ինչպես ծավալով, այնպես էլ քանակով նվազել է: Դա բացատրվում է նրանով, որ այս շրջանում Հայաստանում բավական աճել է դրամական փոխանցումների համակարգերի միջև մրցակցությունը, ինչը հանգեցրել է փոխադարձ կոմիսիայի նվազեցման, ազդեցություն է ունեցել նաև համակարգերի սպասարկման կետերի քանակի աճը և դրանց աշխարհագրական ընդլայնումը: «Եթե Հայաստանում բոլոր փոխանցումների 67 տոկոսն իրականացվում է առանց հաշիվ բացելու փոխանցումների միջոցով, ապա երկիր մտնող փոխանցումների ընդհանուր թվի 78 տոկոսը բաժին են ընկնում SWIFT փոխանցումների համակարգին»,- ասել է նա: Օլեգ Աղասյանը հավելել է, որ առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար, ուստի ԿԲ-ն հատուկ ուշադրություն է դարձնում երկրում դրամական փոխանցումների աշխատանքին: Համաժողովին մասնակցելու համար Երևանում հավաքվել են տարբեր երկրների կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, դրամական համակարգերի ներկայացուցիչներ, ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթիայի խոշորագույն բանկերի ղեկավարներ: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի ԿԲ-ը և UNISTREM դրամական փոխանցումների միջազգային համակարգը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |