Հիպոթեքային վարկերի տրամադրման գործընթացում օրենսդրական փոփոխության կարիք կա 1 նոյեմբերի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Անշարժ գույքի շուկայում, մասնավորապես հիպոթեքային վարկերի տրամադրման գործընթացում օրենսդրական փոփոխության կարիք կա»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նրա խոսքով` պետությունը ռիսկի գործոնն իր վրա պետք է վերցնի, բանկերին երաշխավորի, որպեսզի վարկերն ավելանան, տոկոսներն էլ նվազեն: Արդյունքում` տնտեսության այս ոլորտը կակտիվանա: Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ անշարժ գույքի առքուվաճառքին մեծ վնաս հասցրեց 2007-ի օրենսդրական փոփոխությունը, որով 20 տոկոս ԱԱՀ էր գանձվում, օրինակ, 2 գործարքի ընդհանուր արժեքից, ոչ թե դրանց տարբերությունից կամ այլ սկզբունքով: «Բիզնեսի աչքերով դա աբսուրդ է», - ասաց նա: Խանջյան 20-ի նորակառույցի համատեքստում բանախոսն անդրադարձավ նաև նորակառույցների որակին. «Կա նորակառույց, որի 1 քառ. մետրն արժե 1800, մյուսինը` 800 դոլար, քաղաքացին գնում, ընտրում է երկրորդը` հաշվի չառնելով որ որակը նաև գինն է պայմանավորում»: Հակոբ Բաղդասարյանն անդրադարձավ նաև նախընտրական շրջանի` անշարժ գույքի շուկայի վրա հնարավոր ազդեցությանը: «Նախընտրական շրջանն այս որոլտի վրա միշտ էլ բացասական ազդեցություն է թողնում», - ասաց նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |