«168 ժամ». Սոս Գիմիշյան. Ռոբերտ Քոչարյանը մենա՞կ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանել

«168 ժամ». Սոս Գիմիշյան. Ռոբերտ Քոչարյանը մենա՞կ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանել

PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե Մարտի 1-ը «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել:

«Ինձ համար ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ու Քոչարյանն անբաժանելի մասեր են: Ի՞նչ է նշանակում` մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը: Նա ի՞նչ է՝ մենա՞կ է գործել, անձա՞մբ է արել, թե՞ կառավարությունը որոշում չի ընդունել: Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ է՝ մենակ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանել: Այսպես ո՞նց եղավ: Նա անձամբ չի կրակել, որոշում է ընդունվել, այն էլ` շատերի կողմից»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---