ՀՀԿ-ի շենքի վերանորոգման ժամանակ մահացած երիտասարդի մասին լուը ՀՀԿ-ական պատգամավորը սև PR է համարում

ՀՀԿ-ի շենքի վերանորոգման ժամանակ մահացած երիտասարդի մասին լուը ՀՀԿ-ական պատգամավորը սև PR է համարում

PanARMENIAN.Net - Մեկ ամիս առաջ Հանրապետական կուսակցության շենքի շինաշխատանքների ժամանակ երիտասարդի մահվան դեպքի մասին ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն իմացել է լրատվամիջոցներից: «Հրապարակ» օրաթերթի այն պնդումը, թե ՀՀԿ-ում այս դժբախտ միջադեպը փորձել են շաբաթներ շարունակ խնամքով թաքցնել, ՀՀԿ-ական պատգամավորը համարում է սև PR, որ փորձում են հիմա էլ այդ ձևով առաջ տանել:

«Եթե դեպքը մեկ ամիս առաջ է եղել, ինչո՞ւ էր մինչև հիմա այդ նույն թերթը լռում: Շինարարություն է ընթանում, և ինչ-որ դեպք է տեղի ունեցել: Ինչո՞ւ ենք թաքցնում: Մեզանից որևէ մեկը ներկա՞ է եղել, տեսե՞լ է և թաքցրե՞լ: Ես ինքս չեմ տեսել, զարմացած եմ, որ դեպք է տեղի ունեցել մեկ ամիս առաջ, և ինչ-որ մեկը ասում է, որ թաքցրել ենք: Թաքցնողներին գնացեք, ասեք ինչո՞ւ եք թաքցրել: Միգուցե՞ նման դեպք տեղի չի էլ ունեցել: Կուսակցությունից չկա նման մարդ, որ պատասխանատու է շինարարության համար և առավոտից երեկո կանգնած նայում է, թե շինարարներն ինչ են անում: Կա շինարարական կազմակերպություն, կատարում է իր աշխատանքը: Ինչ պարտադիր է, որ կուսակցությունից ինչ-որ մեկը հետևի»,- այսօր լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, թե ՀՀԿ գրասենյակի շինաշխատանքների ժամանակ՝ սեպտեմբերին զոհվել է 27-ամյա Դավիթ Գևորգյանը: Նա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր և ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել է տանիքի կառուցման աշխատանքներին: Ականատեսների փոխանցմամբ, Դավիթը սայթաքել է և մոտ 3 մետր բարձրությունից ցած ընկել: «

«Այն մասին, որ նման դեպք եղել է, և որ ՀՀԿ-ականներն իսկապես ջանացել են պարտակել, խոսում են նաև ոստիկանությունից ստացված փաստերը, համաձայն որոնց, նման դեպք եղել է, սակայն դեպքից ավելի քան 50 օր անց ոստիկանությունում քրգործ չի հարուցվել: Երեկ, մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ «նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է, դեռ չի ստացվել դատաբժշկի եզրակացությունը»,- գրել էր թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---