«Հարսնաքարի գործով» տուժող. Բոլորը հարվածում էին, կանգնած մարդ կամ բաժանող չի եղել![]() 6 նոյեմբերի 2012 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հարսնաքարի գործով» դատական նիստի ժամանակ ընդմիջումից հետո տուժող Արտակ Բայադյանը նորից հայտարարեց. «Ամենաքիչը տասնըհինգ հոգի էին, բոլորը, ում տեսել եմ, հարվածում էին: Կանգնած մարդ կամ բաժանող չի եղել: Ամեն ինչ պլանավորված էր»: Մեղադրյանլների պաշտպանները շարունակեցին հարցեր տալ: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը և ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը հարցեր ուղղեցին իրենց պաշտպանյալներին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ տեսաձայնագրման, իրենց պաշտպանյալների հետ ներկայացված անձանց արտաքին տեսքի ու հագուկապի նմանության մասին: Արտակ Բայադյանը պատասխանեց, որ մյուսների մասին մանրամասներ չի հիշում, քանի որ մի հայացք է գցել ու ճանաչել ամբաստանյալներին: Այս դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդեց այսուհետ դատական նիստերն անցկացնել շաբաթական մեկ անգամ՝ իրենց պաշտպանյալների պաշտպանական իրավունքը լիարժեք իրագործելու նպատակով: Դատարանը նշեց, որ արդեն որոշում է կայացրել շաբաթական 2 դատական նիստ անցկացնելու մասին, սակայն չբացառեց, որ հետագայում այդ որոշումը կարող է վերանայվել: Նախորդ դատական նիստում սկսված, այսօր շարունակված տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |