ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանում ամերիկյան նոր դեսպանատան բացումը: Խորհրդանշական ժապավենը կտրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես հայտնել է հրավիրավծ լրագրողներին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին, ամերիկյան դիվանագիտական առաքելության նոր շենքը զբաղեցնում է 90 հազար քմ 9 (հա): Գերմանիայից հետո, սա իր չափերով ԱՄՆ Պետական դեպարտամենտի երկրորդ հողային տարածքն է արտերկրում: Ընդամենը այդ տարածքում կա հինգ շենք 14 հազար քմ ընդհանուր մակերերսով: Այդ շենքերից մեկը կհատկացվի ծովային հետեւակազորայիններին: Ինչպես նշել է Գոդֆրին, նրանք այժմ վեց հոգի են: Սակայն, որոշ տվյալներով, դրանց թիվը շուտով կարող է հասնել 400: Դեսպանատան պատերը ունեն 50 սմ լայնություն եւ կառուսված են մետաղյա ցանցով միաձույլ բետոնից: Դեսպանատունը կունենա ինքնավար էներգամատակարարում եւ ջրի իր պահոցը, նշել է նա: Հողամասը հանդիսանում է ԱՄՆ սեփականությունը, որը գնվել է Հայաստանի կառավարությունից 5 միլիոն դոլարով: Դեսպանատանը ամեն օր կգործի գրադարան, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Էապես բարելավվել են ամերիկյան վիզա ստացողների համար նախատեսված պայմանները: Եթե նախկինում նրանք ստիպված էին երկար հերթ կանգնել փողոցում, ապա նոր շենքում նրանց համար նախատեսված է առանձին սրահ: Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի տվյալներով, շենքը ամերիկացի հարկատուների վրա նստել է 76 մլն դոլար, որոնցից 18 մլն մնացել է հայկական տնտեսության մեջ, քանի որ շինարարության ընթացքում օգտագործվել են տեղական շինանյութերի որոշ տեսակներ, ինչպես նաեւ աշխատուժ: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանատան շինարարությանը մասնակցել են նաեւ թուրք բանվորներ եւ աշղեկներ: Շինարարությունը տեւել է 4 տարի: Ներկայումս այստեղ աշխատում են 70 ամերիկացիներ եւ 350 հայեր: Բացելով դեսպանատան նոր շենքը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ Երեւանյան լճի ափին գտնվող նոր շենքը խորհրդանշում է հարաբերությունների երկարատեւությունը ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ, ինչը չափազանց կարեւորվում է Վաշինգտոնի կողմից: «1991 թվականից ի վեր, երբ հանրապետությունը անկախացավ, մենք համատեղ աշխատել ենք ժողովրդավարության, զարգացման, ազատ տնտեսության եւ շուկայական հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,-հայտարարել է նա, ավելացնելով, որ ԱՄՆ գնահատում է Հայաստանի դերը ահաբեկչության դեմ պայքարում: Էվանսը նշել է նաեւ, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երեւանի եւ Բաքվի հետ «ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծում գտնելու համար»: «Անկասկած, այդ խնդրի լուծման համար երկու կողմերից էլ փոխզիջումներ կպահանջվեն»,-հայտարարել է Էվանսը, ընդգծելով, որ ամերիկյան կողմը ոչինչ չի պարտադրում եւ պատրաստ է աջակցել ցանկացած որոշման, որը կբավարարի երկու կողմերին: Շենքի բացմանը ներկա Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր հերթին հայտարարեց, որ նման դեսպանատան շինարարությունը «ԱՄՆ հանդեպ հավատի հավաստումն է եւ ներդրում է մեր հարաբերությունների տեւականության մեջ»: «Մենք հուսով ենք, որ այս շենքի հետ մենք մեծ արդյունքների կհասնենք»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը»:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---