Thomson Reuters-ը Յունիբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն դիլինգ բանկ16 նոյեմբերի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է «Լավագույն դիլինգ բանկ 2012» կոչումը: Բարձր գնահատականը բանկին շնորհվել է միջբանկային և արժութային շուկաներում բանկի գործունեության արդյունքներով: Thomson Reuters փորձագետները հաշվի են առել բանկի զարգացման ռազմավարությունը և շուկայում զբաղեցրած դիրքը, մատուցվող ծառայությունների որակը, աշխատակիցների արհեստավարժության մակարդակը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Հաճախորդների արագ և որակյալ սպասարկումը Յունիբանկի համար ունի առաջնահերթ նշանակություն: Արմինֆո գործակալության ՀՀ առևտրային բանկերի ռենքինգի տվյալների համաձայն, 30.09.12թ.-ի դրությամբ Յունիբանկն արժութային գործարքներից ստացված զուտ շահույթի ծավալով հայաստանյան բանկային համակարգի առաջատար եռյակում է` ավելի քան 1 մլրդ դրամ: Thomson Reuters կորպորացիան ստեղծվել է բրիտանական Reuters և կանադական Thomson Financial կազմակերպությունների միաձուլման արդյունքում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով, կորպորացիայի զուտ շահույթն աճել է 26%-ով և կազմել 314 մլն ԱՄՆ դոլար: Thomson Reuters-ի հիմնական բիզնես ուղղությունները բորսայի տերմինալներն ու տեղեկատվական գործակալությունն են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |