ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Ի ՀԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ16 մայիսի 2005 - 11:28 AMT PanARMENIAN.Net - «Մենք մտադիր ենք խորացնել մեր փոխգործակցությունը Եվրամիության հետ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենալով այսօր Վարշավայում ընթացող Եվրոպայի Խորհրդի երրորդ Գագաթնաժողովում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Մեզ համար դա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները ԵՄ հովանավորության ներքո շարունակելու հնարավորություն է: Մենք զգում ենք մեզ որպես ընդհանուր Եվրոպայի մի մասը: Մեր մշակութային ժառանգությունը հանդիսանում է եվրոպական մշակույթի մի մասը: Մենք իրականացնում ենք բարեփոխումները` ելնելով մեր պետության ներքին պահանջներից, եւ ոչ թե հանուն այն բանի, որպեսզի մեզ գովաբանեն»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ կավարտվի Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը: «Դա բարդ, սակայն բարեփոխումների արդյունավետ գործընթաց էր, որը ստացավ հասարակության լայն շերտերի աջակցությունը»,- ավելացրել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |