«Հայկական ժամանակ». Հայաստանից մեկնող և չվերադարձողներն ավելացել են

«Հայկական ժամանակ». Հայաստանից մեկնող և չվերադարձողներն ավելացել են

PanARMENIAN.Net - Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանից մեկնել է 1 միլիոն 880 հազար մարդ, վերադարձել` 1 միլիոն 791 հազար մարդ։ Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, այդ են վկայում ՀՀ միգրացիոն ծառայության երեկ հրապարակած տվյալները։ Ըստ այդ տվյալների` բացասական սալդոն կազմել է 88 հազար 241 մարդ։

«Անցած տարվա նույն ժամանակահատվածում բացասական սալդոն, այսինքն՝ մեկնած և չվերադարձածների թիվը կազմել էր շուրջ 81,5 հազար մարդ։ Այլ կերպ ասած, անցած տարվա համեմատ բացասական սալդոն աճել է 6,7 հազարով»,- գրում է թերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---