Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին չկրճատել օգնությունը զարգացող երկրներին

Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին չկրճատել օգնությունը զարգացող երկրներին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն կոչ է արել Եվրամիությանը չկրճատել օգնությունը զարգացող երկրներին: Նա նման դիրքորոշմամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավորներին դիմելու ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Բրյուսելում դիտարկում են Օգնության և զարգացման հիմնադրամում ներդրումները 10-11 տոկոսով կրճատելու տարբերակը «Օգնության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորման կրճատումը նշանակում է կյանքերի կորուստ աշխարհի քիչ զարգացած մասերում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը: ԵՄ-ում ծախսերի կրճատմանն աջակցում է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---