Արտակ Շաքարյան. Եթե 2015-ի ապրիլի 22-ին TRT1-ի եթերում Էրդողանն ընդունի Ցեղասպանությունը, ի՞նչ ենք անելու

Արտակ Շաքարյան. Եթե 2015-ի ապրիլի 22-ին TRT1-ի եթերում Էրդողանն ընդունի Ցեղասպանությունը, ի՞նչ ենք անելու

PanARMENIAN.Net - «Եթե 2015-ի ապրիլի 22-ին TRT1 հեռուստաալիքով Էրդողանը, «ցեղասպանություն» բառն օգտագործելով, ընդունի 1915-ը և գլուխ խոնարհի, Դավութօղլուին էլ ուղարկի` մի անգամ էլ այստեղ հեկեկալու, ի՞նչ ենք անելու: Ապրիլի 24-ը «հարամ անելը» կստացվի: Հետո էլ կասեն սխալմունք էր կամ հաջորդ կառավարությունը Էրդողանին դավաճան կդարձնի: Մենք չգիտենք ճանաչում և հատուցում ասելով ինչ նկատի ունենք: Պահանջագիր պիտի ունենանք, որը մինչև այսօր չունենք», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով Հայաստանի վարած քաղաքականությունը դիվանագիտության մեջ կոչվում է կառուցողական անորոշություն:

Դիտմամբ անորոշ ենք, դռները բաց ենք թողնում, որ հնարավոր զարգացումներն օգտագործենք: Բայց Թուրքիան այս անորոշությունն էլ 2015-ի շեմին մեր դեմ կօգտագործի, եթե որոշակիության պլան չունենանք:

«2008-ի դեկտեմբերը հիշենք, երբ 30.000 թուրք ներողություն խնդրեց: Միջազգային բում եղավ, բայց ոչ մի իրավական հետևանք չթողեց: Մենք պատրաստ չենք ցեղասպանության ճանաչմանը», - ասաց Արտակ Շաքարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---