Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքը ճանաչվեց «1988» մրցույթի հաղթող23 նոյեմբերի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «1988» խորագրով պատմվածքների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթը կազմակերպել էր «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամը: Մրցույթին մասնակցում էին 18 պատմվածքներ, որոնք տեղադրված էին կազմակերպության կայքում: Գլխավոր մրցանակի արժանացավ Հովհաննես Երանյանը` «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքի համար: Մրցանակների արժանացան նաև Հովիկ Վարդումյանը` «Չիլոն գրիլ ա ուզում», Արփի Ոսկանյանը` «Իմ անկախությունը», Մերուժան Հարությունյանը` «Սիրո չբանաձև» և Սուսաննա Հարությունյանը` «Լուրեր կյանքից» պատմվածքների համար: Ժյուրիի անդամ, ԵՊՀ դասախոս Նունե Դիլանյանը, որն ի թիվս այլ առարկաների, դասավանդում է գրական տեքստի վերլուծություն և թարգմանություն, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ժյուրիի անդամները, առանց հեղինակների անուններն իմանալու, ընթերցել են և կազմել լավագույնների ցուցակը: Առաջին մրցանակակրի անունը որոշվել է միաձայն, սակայն մյուս երկու տեղերի համար եղել են տարաձայնություններ: Արդյունքում որոշվել է երկրորդ և երրորդ տեղերը կիսել երկուսի միջև: Քանի որ մրցույթի թեման «1988»-ն էր, Դիլանյանը նշեց, որ Արցախյան շարժման թեման շատ քիչ է շոշափվել, արծարծվել է ավելի շատ երկրաշարժն ու փախստականների խնդիրը: Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ ճանապարհով պետք է ընթանար Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում, արդյոք գլոբալ ու հետխորհրդային խնդիրներով է պայմանավորված ներկա արժեհամակարգային ճգնաժամը, ինչ է պակասում մեզ այսօր աշխարհի լիարժեք մասնիկը դառնալու և Հայաստանի զարգացումն ապահովելու համար: Մրցույթի հաղթողներին որոշել է պրոֆեսիոնալ անկախ հանձնաժողովը, որը հաշվի է առել պատմվածքների ստեղծագործականությունը, նորարարությունը, ոճը և կառուցվածքային ամբողջականությունը: Քվեարկությունը կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցում: Մրցույթի հաղթողները ստացան դրամական պարգև` 1-ին տեղի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք, 2-րդ տեղի համար 400 ԱՄՆ դոլարին համարժեք և 3-րդ տեղի համար 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |