ՀԱԿ-ը պահանջում է պատասխանատվության ենթարկել Էդիկ Մինասյանին

ՀԱԿ-ը պահանջում է պատասխանատվության ենթարկել  Էդիկ Մինասյանին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական ակտիվությունը ճնշելու հերթական դեպքն է գրանցվել: Կոնգերսի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ «Հակահարված» նախաձեռնության մի խումբ անդամներ փորձել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող երիտասարդությանը իրազեկել երկրում ձեւավորված բռնապետական ռեժիմի, քաղբանտարկյալների առկայության, ապօրինի դատավարությունների եւ այլ անօրինականությունների մասին։ Այդ նպատակով նրանք օգտագործել են դասամիջոցի մի քանի րոպեն, սակայն շենքից դուրս գալու ճանապարհին, նրանց վրա է հասել ֆակուլտետի դեկանը մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրել տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքներից օգտվող երիտասարդների նկատմամբ։ Վերջիններս ստիպված են եղել ոստիկանություն հրավիրել:

«Կոնգրեսը պահանջում է իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած անձանց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, իսկ հաջորդ օրը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել է տարածված լուրերն այն մասին, որ վեճի է բռնվել ակտիվիստների հետ: Էդիկ Մինասյանի խոսքով՝ չորս հոգի տեսախցիկները ձեռքներին, բարձրախոսով ներխուժել են մասնաշենք, միջանցքում վազելով իշխանությանը դատապարտող վանկարկություններ են արել, որի արդյունքում տապալվել են ֆակուլտետի դասերը: Դեկանի խոսքով՝ երբ նա դուրս է եկել պարզելու եղածը, հարցրել է թե, ովքեր են նրանք, երիտասարդները պատասխանել են «բա դու՞ ով ես» արտահայտությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---