Վաղը Հայաստան կժամանի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավարը

Վաղը Հայաստան կժամանի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավարը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևանում կգտնվի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԱԽ քարտուղարի հետ, այցելություն Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի տեղամասեր: Այցի արդյունքներով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը կստորագրեն արձանագրություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---