Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն. Ամեն տարի Հայաստանում թմրամոլների թիվը 50 տոկոսով ավելանում է

Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն. Ամեն տարի Հայաստանում թմրամոլների թիվը 50 տոկոսով ավելանում  է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունում 3893 թմրամոլ է գրանցված: Հաշվարկային տվյալներով 12.700 ներերակային և 21.000 կանեփ օգտագործող թմրամոլ կա: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Նարկոլոգիական կլինիկայի տնօրենն Պետրոս Սեմրճյանը:

Նրա խոսքով` ամեն երկու տարին մեկ Հայաստանում լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվում: Ներկայացված տվյալները 2011 թվականինն են: Հաջորդ ուսումնասիրությունը կլինի 2013-ին: Պետրոս Սեմրճյանը համեմատեց նախորդ տարիների վիճակագրությունը.

«Սարսափելի աճ ունենք, անզուսպ տեմպերով` ամեն տարի 50 տոկոսով: Աճն ավելանում է աշխարհի բոլոր երկրներում:

Հարևանների և աշխարհի հետ համեմատած Հայաստանը բարենպաստ վիճակում է: Գրանցված դեռահասներ չունենք, բայց գրանցվածների հիվանդության պատմությունները փաստում են, որ նրանց մեծ մասը դեռահասության շրջանում է սկսել է:

Նարկոլոգիական կլինիկայից ամբողջական բուժում անցած թմրամոլը դուրս է գալիս 100 տոկոսով բուժված, բայց հավանականությունը, որ նորից կօգտագործի, նունն է, ինչ մյուս բոլորի դեպքում», - ասաց Պետրոս Սեմրճյանը:

Նրա խոսքով` ՄԱԿ-ը դեռ 7 տարի առաջ է ընդունել այս պայքարում իր պարտությունը` անցնելով վնասի նվազեցման քաղաքականությանը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքով` մեր հարևաններից Իրանում 3.5 մլն գրանցված ափիոնամոլ կա, 25 մլն էլ հաշվարկային, Վրաստանում` 300 հազար, Ադրբեջանում` 20 հազար թմրամոլ: Ամբողջ աշխարհում 200 մլն թմրամոլ կա:

«Թմրադեղերի վաճառքից ամբողջ աշխարհում 400 մլրդ դոլար եկամուտ են ստանում, և երկրներ կան, որ դա եկամտի միակ աղբյուրն է: Մուսուլմանական երկրներում, որտեղ ալկոհոլն արգելված է, թմրամոլությունն ավելի մեծ տեմպերով է տարածվում:

Հայաստանում այդպիսի տեմպերով տոքսիկամանիան է տարածվում, քանի որ թանկ թմրամիջոցներ ձեռք բերելու համար հնարավորություն չունեն, իսկ դեղատներից առանց դեղատոմսի դեղամիջոցներ ձեռք բերելով ստանում են իրենց հարկավոր նյութերը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Նա անդրադարձավ նաև մեր մյուս հարևանի` Ադրբեջանի սադրանքներին:

«Ադրբեջանն իր բոլոր արատները փորձում է վերագրել Հայաստանին կամ այլ երկրների: Թմրամիջոցների տարանցիկ երկիր է, բայց փորձում է ցույց տալ, որ ԼՂ տարածքն է օգտագործվում կանեփ և կակաչ աճեցնելու համար: Չեն հասկանում, որ արբանյակից հնարավոր է պարզել, թե ինչ բույս է աճեցվում, ինչպես մենք ենք անում Արարատյան դաշտի դեպքում. կարողանում ենք նույնիսկ խաղողի տեսակը որոշել», - ասաց Ահարոն Ադիբեկյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---