Հայաստանում 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացի գներն աճել են 0,4 տոկոսով

Հայաստանում 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացի գներն աճել են 0,4 տոկոսով

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10.7%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ`0.6% գնաճ:

Վերջինս մեծապես պայմանավորվել է բրնձի`0.9%, սպագետտիի` 1.7%, հացահատիկի` 1.8%, ոլոռի` 2.0%, առաջին և բարձր տեսակի ալյուրների` համապատասխանաբար 1.2% և 2.3%, մակարոնեղենի` 3.1%, լոբու`3.8%, սպիտակաձավարի` 5.2% գնաճով:

2012թ.նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացերի գներն աճել են 0.4%-ով, ձավարինը` 0.4%-ով, լավաշինը` 0.5%-ով:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.1-3.3% գնաճ, մեկում` 0.6% գնանկում, մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.3%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---