Քաղաքագետ. Սերժ Սարգսյանը մնում է խեղկատակ մրցակիցների հետ13 դեկտեմբերի 2012 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական դաշտը հայտնվել է ծայրահեղ ճգնաժամի մեջ: Ըստ քաղաքագետ Արմեն Աղայանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ որոշումից հետո իշխանությունը և գործող նախագահը ծիծաղելի վիճակում են հայտնվել: «Սերժ Սարգսյանը չունի մրացակիցներ։ Նա մնում է խեղկատակ մրցակիցների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Աղայանը: Ըստ նրա՝ ծիծաղելի վիճակում է հայտնվել նաև ՀԱԿ-ը, որի քաղաքագիտական հաշվարկները դեպի ԲՀԿ-ն էին ընթանում: Արմեն Աղայանը համոզված է, որ ՀԱԿ-ը չի առաջադրի ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանի, և ո´չ էլ առավել ևս՝ Լևոն Զուրաբյանի թեկնածությունները։ «Պարզ է, որ իր թեկնածությունը չի առաջադրի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև նա չի կարողանա լուրջ արդյունքի հասնել և չի կարողանա կրկնել նախորդ արդյունքները։ Չեմպիոնները լավագույն արդյունքով են հեռանում։»,- նկատեց քաղաքագետը: Զուրաբյանի առաջադրման թեման, նրա համոզմաբ, լուրջ չէ, և Զուրաբյանի առաջադրումը ևս ծիծաղելի կլինի նույնքան, որքան Լևոն Տեր-Պետրոսյանինը։ «Ուզում եմ հասկանալ, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչով է տարբերվում նախորդ և գործող նախագահներից։ Երկրորդ և երրորդ նախագահները նրա իսկ աշակերտներն են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախագահի հարցում ուղղակի սերնդափոխություն է տեղի ունենում։ Արմեն Աղայանը կարծում է, որ բարդ է նաև «Ժառանգության» թեկնածուի հարցը։ «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է երկիմաստ վիճակում։ Նրա միակ մրցակիցը դարձավ Սերժ Սարգսյանը: Հիմա այնպիսի իրադրություն է, որ Հովհաննիսյանն իր մասնակցությամբ լեգիտիմացնելու է Սարգսյանի հաղթանակը»,- նկատեց նա և ավելացրերց, որ նման իրավիճակում կհայտնվի նաև ՀՅԴ-ն, եթե, իհարկե, թեկնածու առաջադրի։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |