ՀՈՒՆԻՍԻ ԿԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ «ԳԱԶԱՐԴ» ԲԲԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը մտադիր է այցելել Հայաստան աշխատանքային այցով: Ինչպես հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, «Գազարդի» ղեկավարի այցը հավանաբար տեղի կունենա հունիսի 16-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Սարդարյանի խոսքերով, ավելի վաղ, հունիսի 14-ին Ալեքսեյ Միլլերի այցը նախապատրաստելու նպատակով Երեւան կժամանի «Գազարդ» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Ըստ աղբյուրի, «Գազարդի» ղեկավարը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաեւ բանակցություններ կվարի Հայաստանի էներգետիկ բնագավառի ղեկավարի հետ: Նախատեսվում է հայկական շուկա ռուսական գազի առաքմանն առնչվող, ինչպես նաեւ Իրան-Հայաստան գազատարի շինարարության ընթացքին վերաբերող հարցերի քննարկում: Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմին» է պատկանում դեպի Հայաստան գազի բացառիկ առաքիչ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսի սեփականատերը (այդ ընկերության բաժնետոմսերի եւս 45 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը, իսկ մնացած 10 տոկոսը` «Իտերա» ընկերությունների խմբին-խմբ.): Նշենք նաեւ, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դարձել է Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարության համար հայտարարված տենդերի հաղթողը: Շինարարական աշխատանքների սկիզբը դրվել է դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 30-ին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---