Արքայազն Չարլզը մեղադրվել է հարկերի վճարումից խուսափելու մեջ

Արքայազն Չարլզը մեղադրվել է հարկերի վճարումից խուսափելու մեջ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում հանրապետական կարգերի կողմնակիցները մեղադրել են Ուելսի արքայազն Չարլզին հարկերի վճարումից խուսափելու մեջ, հաղորդում է The Guardian պարբերականը:

Միապետության դեմ տրամադրված ակտիվիստները հղում են դատավոր Ջոն Էնջելի որոշումը, համաձայն որի, հերցոգությունը պետք է դիտարկվի որպես առանձին իրավաբանական մարմին, որի վրա գահաժառանգի անձնական արտոնությունները չպետք է տարածվեն:

Արքայազնի նստավայրում` Կլարենս-Հաուսում, պնդում են, որ գահաժառանգ արքայազնը ինքնակամ հարկ է վճարում` հերցոգությունից ստացված եկամուտներից: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---