Գալուստ Սահակյան. Ծառուկյանը մեր գործընկերն է եղել, էլ չեմ ասում ընկերական հարաբերությունները

Գալուստ Սահակյան. Ծառուկյանը մեր գործընկերն է եղել, էլ չեմ ասում ընկերական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Խոսակցությունները, թե նախագահական ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ-ի որոշումը կայացել է իշանության կողմից ճնշումների պատճառով, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «հնարովի» է համարում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ նախընտրական շրջանում որևէ մեկի հանդեպ ճնշումներ չէր կարող լինել: «Փորձը ցույց տվեց, որ քաղաքական դաշտի վրա գոնե վերջին տարիներին ճնշումներ չեն արձանագրվել, ու՞ր մնաց, թե Գագիկ Ծառուկյանի վրա լինեին: Նա մեր գործընկերն է եղել, էլ չեմ ասում ընկերական հարաբերությունները»,- ասաց Գալուստ Սահակյանը: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն է ասաց, որ ինքը ԲՀԿ-ի նման որոշմանը սպասում էր և այն իր համար անակնկալ չէր: «Վերջին շրջանում այդ կուսակցության անդամներից ամեն մեկը մի բան էր ասում, ինչն էլ ենթադրելու առիթ էր տալիս, որ ինչ-որ բան այն չէ, և նման որոշում է կայացվելու»,- նկատեց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---