Ամանորի և Սուրբ Ծնունդի երևանյան միջոցառումների ժամանակացույց19 դեկտեմբերի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Երևանում արդեն զգացվում է Նոր տարվա շունչը: Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը վաղուց զարդարված են, իսկ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը շուտով կվառվեն: Տոնական Երևանի միջոցառումները բաց չթողնելու համար PanARMENIAN.Net ը ներկայացնում է նախատեսված տոնական համերգների, ներկայացումների և այլ միջոցառումների ժամանակացույցը: Համերգներ Դեկտեմբերի 22` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» բալետի երաժշտության ամբողջական կատարում Դեկտեմբերի 24` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Սուրբ Ծննդյան գալա համերգ Դեկտեմբերի 25` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ, Սիմֆո-ջազ համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Վահագն Հայրապետյանի մասնակցությամբ Դեկտեմբերի 26 և 28` ժամը 20:00, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Ամանորի և Սուրբ Ծնունդի համերգներ Դեկտեմբերի 27` ժամը 19:00, Առնո Բաբաջանյան համերգասրահ, տոնական համերգ «Շելլ» դաշնամուրային տրիոյի մասնակցությամբ Դեկտեմբերի 31` ժամը 22:00, Հանրապետության հրապարակ, տոնական համերգային ծրագիր` մինչև հունվարի 1` ժամը 2:00 Հունվարի 13` Հին Նոր տարի, Ազատության հրապարակ, համերգային մեծ ծրագիր Ներկայացումներ Մինչև դեկտեմբերի 23, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, «Մաշայի և արջի ամանորյա արկածները» Մինչև դեկտեմբերի 30, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, «Ամենա-ամենաուրախ հանդեսը» Մինչև հունվարի 7, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, Ամանորյա թատերականացված հանդես Դեկտեմբերի 22-հունվարի 11, Խամաճիկների պետական թատրոն, «Համեցեք Լապլանդիա» Դեկտեմբերի 26-հունվարի 9, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Եդեմական ծաղիկը» Դեկտեմբերի 26-հունվարի 9, Համազգային պետական թատրոն, «Կախարդական փայտիկի գաղտնիքը» Դեկտեմբերի 25-հունվարի 10, Պետական կամերային երաժշտական թատրոն, «Գեղեցկուհին և Հրեշը» Դեկտեմբերի 26-հունվարի 10, Պատանի հանդիսատեսի թատրոն, «Ամենաթանկ գանձը» Դեկտեմբերի 25-հունվարի 10, Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Արքայադստեր համբույրը» Հունվարի 5, Ազատության հրապարակ, թատերական բացօթյա ներկայացումներ երեխաների համար Ներկայացումները չեն ցուցադրվի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին և 6-ին: Այլ միջոցառումներ Մինչև հունվարի 13, Հյուսիսային պողոտա, Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառ Դեկտեմբերի 20` ժամը 19:00, Հանրապետության հրապարակ, Երևանի գլխավոր տոնածառի և բոլոր վարչական շրջանների տոնածառների ու դեկորացիաների լույսերի վառման արարողություն, համերգային ծրագիր Դեկտեմբերի 22-ից հունվարի 13, Ազատության հրապարակ, Ձմեռային Փառատոն` դեկտեմբերի 22` ժամը 14:00 -16:00, Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես դեկտեմբերի 22-հունվարի 13` ամբողջ օրը, Ձմեռային խաղեր դեկտեմբերի 22-հունվարի 13` ժամը 12:00 - 16:00, Հեքիաթասացություն դեկտեմբերի 22-28` ժամը 15:00, Ձեռքի աշխատանք դեկտեմբերի 22-28` ժամը 12:00-16:00, Ձմեռ պապերի մրցավազք դեկտեմբերի 28` ժամը 14:00-15:00, Վիրտուալ փառատոն|Virtual Fest (առցանց մրցույթներ) Հունվարի 6` Ազատության հրապարակ, օրհնության խոսք` Երևանի Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Շահե քահանայի կողմից, մի շարք ազգագրական խմբերի և պարախմբերի ելույթներ (ազգային և հոգևոր ծրագիր): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |