Փոխվում է կրթության վարկանիշավորման եղանակը

Փոխվում է կրթության վարկանիշավորման եղանակը

PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում ներկայացվել են դպրոցների և բուհերի վարկանշավորման ուղղությամբ` Հայաստանում առաջին անգամ իրականացվող քայլերը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը,նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Արդյունավետ կրթության վերաբերյալ վարկանիշի ձևավորումը ներկայում իրականացվում է հասարակական կարծիքի հիման վրա, ինչը կարող է լինել նաև սուբյեկտիվ: Վարկանշավորման այդ եղանակը փոխարինվում է մասնագիտական մեթոդաբանությամբ: Այն արդեն մշակվել և հաստատվել է: Նման բարեփոխման հիմքում Հանրակրթության մասին օրենքն ու Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու պահանջներն են:

Վարկանշավորման ազգային մոդել մշակելու արդյունավետ տարբերակը միջազգային լավագույն փորձի տեղայնացումն է: Հայաստանն ընդգրկված է այն 10-15 երկրների ցանկում, որոնք հավակնում են այդ նորարարության ներդրմանը: Տարվա ընթացքում մշակված գործիքները հաջորդ տարի փորձարարականեղանակով կներդվեն և միայն դրա ավարտին` վերջնականապես կբանաձևվի ամբողջ մեթոդաբանությունը:

Առաջին անգամ ներմուծվող այս գործիքները հավակնում են ստեղծել օբյեկտիվ հիմք` բուհերի և դպրոցների գործունեության գնահատման համար: Այն կարևոր է հասարակության առջև հաշվետու լինելու և թափանցիկության ապահովման տեսակետից: ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկիմեխանիզմ) ներկայացրել է Կարինե Հարությունյանը, իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններիվարկանիշավորման համակարգը` Ռոբերտ Ստեփանյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---