Առողջապահության նախարարությունը պատրաստվում է պարտադիր բուժապահովագրություն ներմուծել 2014 թվականից![]() 26 դեկտեմբերի 2012 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը արդեն սկսել է նախապատրաստվել պարտադիր բուժապահովագրության ներմուծմանը 2014 թվականից: Այդ մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամլո ասուլիսում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ինչ վերաբերում է համավճարի կարգով մատուցված ծառայություններից ստացած եկամուտներին, ապա 2012թ. 11 ամսվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 161,6 մլն դրամ՝ ապահովելով 18,2 տոկոս աճ: Առողջապահության վճարովի ոլորտներում ստացված եկամուտի ընդհանուր չափն աճել է 32,4 տոկոսով՝ կազմելով 22,7 մլրդ դրամ: Այդ առնչությամբ Դումանյանը նշել է, որ եկամուտների ամենամեծ ծավալը գրանցվել է քաղծառայողների սոցփաթեթով բժշկական ծառայությունների փոխհատուցման գծով: «Եկամուտներն այստեղ կազմել են 2,5 մլրդ դրամ 2012 հունվար-նոյեմբերի համար, ինչը 1,8 մլրդ ավելի է, քան 2011թ. նույն ժամանակահատվածում»,-ասել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |