Հայ գերիներին վերադարձնելու համար 2013-ին ՊՆ-ն կխորացնի գործակցությունը միջազգային կառույցների հետ

Հայ գերիներին վերադարձնելու համար 2013-ին ՊՆ-ն կխորացնի գործակցությունը միջազգային կառույցների հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքները և հստակեցվել է 2013 թվականի աշխատանքային ծրագիրը:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկել առաջարկություններով: Նշվել է, որ հանձնաժողովի աշխատանքները որոշակի արդյունք են տվել 2012 թվականի ընթացքում:

Աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե Ադրբեջանը գործի միջազգային նորմերի շրջանակում և չստեղծի անհարկի խոչընդոտներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ 2013թ.-ին հանձնաժողովը էլ ավելի է խորացնելու համագործակցությունը միջազգային կառույցների հետ` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը ևս ապահովելու համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---