Եգիպտոսի նախագահը ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը

Եգիպտոսի նախագահը ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին ստորագրել է երկրի սահմանադրությունը, որն ընդունվեց երկու փուլով դեկտեմբերի 15 և 22-ին կայացած հանրաքվեի արդյունքում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Սահմանադրության նախագիծը մշակել է «Մահմեդական եղբայրներ» շարժումը, այն հիմնված է շարիաթի նորմերի վրա: Ընդդիմությունը քննադատում է սահմանադրության տեքստը, քանի որ այն սահմանափակում է բնակչության քաղաքացիական իրավունքները հանուն «կրոնական ու բարոյական նորմերի»: Մուրսին, հակառակը, սատարում է սահմանադրությանը և պնդում է, որ նրա ընդունումը կնպաստի իրավիճակի կայունացմանը երկրում, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---