Ասորական համայնքի ներկայացուցիչը Ձմեռ պապից խնդրում է, որ ասորիները վերջապես ունենան իրենց հայրենիքը![]() 29 դեկտեմբերի 2012 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրող ասորիները՝ ինչպես հայերը, Ամանորին լույսերով ու փայլերով զարդարում են եղևնին և բնակարանները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասորական համայնքի «Աթուռ» կազմակերպության երիտասարդական թևի նախագահ Լեոնիդ Բադալովը տեղեկացրեց, որ իրենք Ամանորը տոնում են հայերի նման: «Մենք ունենք առանձնահատուկ ուտելիք՝ բուշալա (սպաս)` ասորական համեմունքներով: Մեր ավանդական նոր տարին ապրիլի մեկին է, տոնում ենք տանսերկու օր, ինչպես մեր պապերը: Այդ օրերին արքայից մինչև ստրուկներ եղել են հավասար»,- ասաց Լեոնիդ Բադալովը: Նա, շնորհավորելով բոլորի Նոր տարին, ցանկություն հայտնեց, որ ասորիները վերջապես ունենան իրենց հայրենիքը և հողակտոր այս երկրագնդի վրա: Հայկական Նոր տարուց ասորականը տարբերվում է ասորական երգ ու պարով: «Մենք հավաքվում ենք, միացնում ենք մեր երաժշտությունը և պարում ենք մեր պարը»,- եզրափակեց նա: Ավելացնենք, որ Հայաստանում 6-7 հազար ասորի կա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |