«ԱՊՐԻԼ-24» ԿՈՄԻՏԵՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՍԵՆԱՏԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2 հուլիսի 2005 - 08:00 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման «Ապրիլի-24» կոմիտեն, որն ընդգրկված է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայում, հունիսի 28-ին երկրի Սենատին է հանձնել խնդրանք, որում խորհրդարանի վերիվ պալատին կոչ է անում իր վերաբերմունքը հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Երկրի կառավարությունը ողջունել է այդ քայլը, որի մասին հայտարարել է արտգործնախարար Բոտը: Եթե Սենատը նույնպես ընդունի նման հայտարարություն, ապա դրանով Հոլանդիայի կառավարության դիրքորոշումն այդ հարցում կդառնա ամբողջական: Խնդրանքում պահանջվում է նաեւ դատապարտել Թուրքիայի մերժողական քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը եւ դրա ազդեցությունը խոսքի ազատության եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների վրա (որոնք, ինչպես հայտնի է, Կոպենհագենի չափանիշների մի մասն են), պետք է լուրջ ուշադրության արժանանան Եվրոպայի կողմից եւ ազդեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների շուրջ հարցի սկսման ժամկետներին, վստահ են փաստաթղթի հեղինակները, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |