Ալժիրը բացել է օդային տարածքը Ֆրանսիայի ՌՕՈՒ համար

Ալժիրը բացել է օդային տարածքը Ֆրանսիայի ՌՕՈՒ համար

PanARMENIAN.Net - Ալժիրը թույլ է տվել Ֆրանսիայի ՌՕՈՒ-ին օգտագործել իր օդային տարածքը Մալիում իսլամիստների դեմ գործողություն իրականացնելու համար: Այդ մասին հաղորդում է բրիտանական BBC կորպորացիան: Հունվարի 13-ին ֆրանսիական մարտական ինքնաթիռները գնդակոծել են Մալիի հյուսիսում գտնվող Գաո շրջանը` կասեցնելով իսլամիստների առաջխաղացումը երկրի հարավ:

Մալիում իրավիճակը սրվել է վերջին շաբաթներին այն բանից հետո, երբ ծայրահեղականները երկրի հյուսիսից սկսել են հարձակվել կառավարական զորքերի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---