«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է14 հուլիսի 2005 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Ոսկե ծիրան-2005» երեւանյան երկրորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների պատվիրակությանը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրերին ակտիվ մասնակցության համար, եւ նշել է, որ փառատոնը մասնակիցների ներկայացուցչական կազմի շնորհիվ ձեռք է բերել լայն ճանաչում եւ անպայման իր ներդրումը կունենա կինոյի զարգացման գործում: Նա ցանկություն է հայտնել, որ երեւանյան կինոփառատոնը դառնա շարունակական: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել, որ երեւանյան փառատոնը ամենամյա դառնա: «Նման փառատոնների անցկացումը Հայաստանի համար շատ կարեւոր է»,- նշել է նախագահը եւ ավելացրել, որ «այն հնարավորություն է տալիս վերականգնել հայկական կինոյի բարի ավանդույթներն, ինչպես նաեւ հասկանալ, թե այսօր ինչ է կատարվում կինոարվեստում եւ ներգրավվել այդ գործընթացներում»: Նախագահի համոզմամբ, այն կօգնի վերականգնել նաեւ կինոթատրոններ այցելելու ավանդույթը: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ինչպես ցանկացած ոլորտում, կինեմատոգրաֆում եւս հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ կոնկրետ, իրատեսական ծրագիր: Իր հերթին փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը նշել է, որ Հայաստան են ժամանել կինոարվեստում աշխարհի մեծագույնները: Նրա խոսքերով, այս տարի զգալիորեն ընդլայնվել են «Ոսկե ծիրանի» ընդգրկման աշխարհագրական սահմաններն, ինչպես նաեւ ավելացել են անվանի կինոգործիչների ֆիլմերը: Հանդիպման մասնակիցները մտքերի լայն փոխանակություն են ծավալել փառատոնի հեռանկարի, կինեմատոգրաֆիայի ոլորտում իրենց երկրների փորձի, հայկական կինոարտադրության զարգացման վերաբերյալ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |