ՌԴ-ից Հայաստան բնական գազի ներկրման ծավալները 2012-ին ավելացել են 22,3 տոկոսով![]() 21 հունվարի 2013 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2012թ. ընթացքում ավելացել են 22,3 տոկոսով՝ կազմելով 1 967.2 մլն խ.մ՝ 2011թ.-ի 1 609.1 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 609 մլն խ.մ, ինչը 4,8%- ով ավելի է 2011թ.-ի համեմատ: Նախորդ տարվա համեմատ 23,7 %- ով ավելացել են էներգետիկայի և 2%- ով արդյունաբերության ոլորտների կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 231.9 մլն և 254.7 մլն խ.մ: 15,4%-ով ավելացել է ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառումը՝ կազմելով 418 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում 1,6%- ով նվազել են բնակչության և 12,1%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 542 մլն և 162.4 մլն խ.մ: Այս մասին հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունը: Partner news «Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար Partner news |