«Հրապարակ». Ինչու՞ են ՃՈ մեքենաները հերթապահում Մասիսում

«Հրապարակ». Ինչու՞ են ՃՈ մեքենաները հերթապահում Մասիսում

PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Մասիս քաղաքում, թվում է` արտակարգ դրություն է: Արդեն մեկ շաբաթ է` քաղաքում ավելի շատ ճանապարհային ոստիկանության մեքենաներ են շրջում, քան քաղաքացիական ավտոմեքենաներ: Երեկ վարորդները մեր լրագրողին դժգոհել են, որ շրջիկ ճանապարհային ոստիկանները մայրաքաղաքից են և որսի դուրս եկածի պես կանգնեցնում են ցանկացած մեքենա: «Երևանում արագաչափերի և տեսախցիկների հայտնվելուց հետո հիմա իրենց գործը կանգնել է, ու ընկել են ռայոնի ժողովրդի ջանին»,- լրագրողին դժգոհել է մի վարորդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---