Հայաստանի պետական պարտքը 2012 թ. վերջում կազմել է 4.369 մլրդ դոլար![]() PanARMENIAN.Net - Ըստ 2012թ. արդյունքների, Հայաստանը շարունակում է դասվել փոքր պարտքի բեռ ունեցող երկների շարքին: Այդ մասին փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Ներկա դրությամբ պետական պարտքի հետ կապված որևէ ռիսկ տեսանելի չէ: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, Հայաստանի պետական պարտքը 2012 թ. վերջում կազմել է 4.369 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 42,6%-ը: Ընդ որում՝ արտաքին պարտքը կազմել է 3.738 մլրդ դոլար, որը կազմում է ՀՆԱ 36,5 տոկոսը, ներքին պարքտը՝ 631 մլն դոլար: Ըստ Ա. Ջանջուղազյանի՝ պետական պարտքը 2011 թ. 4.129 մլրդ դոլար էր, որից 3.568 մլրդ դոլարը՝ արտաքին, 560 մլն դոլարը՝ ներքին: Partner news Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել Partner news |