«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից ստացած միանվագ կրթաթոշակով ուսանողը տպագրել է իր առաջին գիրքը15 փետրվարի 2013 - 11:10 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից անցկացված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» մրցույցի շրջանակներում շահած միանվագ կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրել է իր առաջին գիրքը` «Օշական» վերնագրով: Գիրքը նվիրվում է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին, հայտնի բանկի մամլո ծառայությունը: «Ես խորապես շնորհակալ եմ Առէկսիմբանկին իմ գիտական աշխատանքը արժանվույնս գնահատելու համար: Շնորհիվ Ձեզ ես կատարեցի իմ առաջին գրքի թողարկման հետ կապված բոլոր ծախսերը: Հուսով եմ, որ բանկը հետագայում ևս կշարունակի աջակցել սկսնակ գիտնականներին` այդպիսով նպաստելով հայկական գիտության զարգացմանը», - գրել էր Միքայել Մալխասյանը բանկին ուղղված իր շնորհակալական նամակում: Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր սոցիալական ծրագրի շրջանակներում շնորհում է անվանական միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին և ասպիրանտներին: Ակցիայի հիմնական նպատակն է օժանդակել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած երիտասարդ մասնագետների կայացմանը: Հայտադիմումները ուսումնասիրվում են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից` հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը, սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև միավորների հաշվեգրման` սքորինգային համակարգի արդյունքները: Վերջնական արդյունքների ամփոփման համար անցկացվում են հարցազրույցներ լավագույն թեկնածուների հետ, որին մասնակցում են բանկի փորձագետների խումբը և նախորդ տարիների հաղթողները: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, մշակույթային գործիչների, ինպես նաև Ղարաբաղյան և Հայրենական մեծ պատերազմների վետերանների աջակցմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ |