Ջ.Բուքիքիո. Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ում կանցկացվեն էվոլյուցիոն զարգացման ճանապարհով

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջողման դեպքում երկիրը ոչ միայն ժողովրդավարական զարգացում կապրի, այլեւ հիմք կհանդիսանա Հայաստանում նոր ներդրումներ կատարելու համար: Այս մասին ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ասաց այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած կլոր սեղանի շուրջ, որը նվիրված էր ՀՀ Սահմանադրության փոփոխություններին: Կլոր սեղանին մասնակցում էին Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վասիլի Զոտկինը, Լատվիայի ՍԴ-ի նախագահը, Չեխիայի ՍԴ ներկայացուցիչները եւ այլք: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Ջ.Բուքիքիոի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է այն աշխատանքը, որն արվել է 5 տարիների ընթացքում, իսկ արդեն հանրաքվեի համար կարեւորվել է քարոզչության փուլը: «Հայ ժողովուրդը ընդունակ է կատարել այս փոփոխությունները, քանի որ այն, ինչ կա այսօր, խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը: Ես վստահ եմ, որ դա կլինի ոչ թե հեղափոխական փոփոխությունների, այլ էվոլուցիոն զարգացման ճանապարհով»,- ասաց ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---