Փորձագետ. Տեսչական բարեփոխումները բխում են բոլորի շահերից21 մարտի 2013 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Տեսչական բարեփոխումները թափ են առնում ամբողջ աշխարհում, քանի որ դա բարելավում է ներդրումային մթնոլորտը երկրում և ապահովում է տնտեսական աճ: Տեսչական բարեփոխումները բխում են բոլորի շահերից՝ բիզնեսի, պետության, քաղաքացիների, հայտարարել է միջազգային փորձագետ Դոնալդ Մաքռեյը մարտի 21-ին Երևանում կայացած սեմինարի ժամանակ, որի կազմակերպիչն է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC): Կառավարության ջանքներն ուղղված են գործարարների մոտ ստուգումների անցկացման դյուրացմանը, քանի որ գործարարն արդեն նախապես կիմանա, թե որքան ստուգում է լինելու իր մոտ և երբ, ավելին, տեսուչները նույնիսկ կօգնեն նրան համապատասխանել որոշ չափանիշների: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա բարեփոխումների արդյունքում կաճի նրանց բարեկեցությունն ու անվտանգ գործունեությունը: Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետները տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարությանը: Ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար, որի ընթացքում միջազգային փորձագետները կմշակեն ռիսկերի վրա հիմնված գործընթացի նոր մեթոաբանությունը: Ինչպես ասաց Մաքռեյը, գործող համակարգը հաշվի չի առել առանձին ոլորտների ռիսկերը, այլ ենթադրել է ստուգումների անցկացումը առավելագույն թվով տնտեսվարողների համար: Ըստ նրա, IFC կմշակի ստուգողական թերթիկի չափանիշներն ու նմուշները, որոնք թույլ կտան բացահայտել տնտեսվարողների հնարավոր ռիսկերը: Նախատեսվում է նաև Բոսնիայի և Հերցոգովինայի օրինակով ներմուծել Հայաստանում տվյալների բազաների ծրագիրը, որի դեպքում տեսուչը Notepad-ով կկարողանա ավտոմատ կերպով գրանցել ստացված տվյալները: IFC-ն նաև սատարում է էկոնոմիկայի նախարարության ծրագրերին, որոնք ուղղված են տեսչական ստուգումների նվազեցմանը 18-ից մինչև 7-9՝ բարձրացնելու համար աշխատանքի արդյունավետությունը: Որպես ամենառիսկային ոլորտներ փորձագետն առանձնացրեց հարկային ու մաքսային ոլորտները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորոտը, որոնք յուրահատուկ մոտեցում են պահանջում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |