Հայ և բելգիացի փորձագետները միասին են աշխատում ՀԱԷԿ-ի համար սթրես-թեստերի վրա22 մարտի 2013 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն հանդես է գալիս Հայկական ԱԷԿ-ը փակելու օգտին դեռ 1994թ., սակայն կառավարության որոշման մեջ, որն ընդունվել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հայեցակարգի շրջանակներում, հստակ գրված է այն դրույթը, որ գործող ԱԷԿ-ի շահագործումը չի դադարեցվի, քանի դեռ շահագործման չի հանձնվել նոր էներգաբլոկը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ կառավարությանը կից Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի այն հայտարարությունը, թե ԵՄ-ն պնդելու է, որ ՀԱԷԿ-ի շահագործումը դադարեցվի: ՀՀ կառավարությունը 2012թ. ապրիլին 10 տարով երկարացրեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Կառավարության որոշման մեջ ասվում է, որ ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011թ. 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, այն ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1-ին: Անդրադառնալով սթրես-թեստերին՝ Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ հայ և բելգիացի փորձագետները, որոնք լիազորված են ԵՄ կողմից, միասին են աշխատում փաստաթղթի վրա, որը կներկայացվի պետկոմիտեին 2013թ. հունիսին: «Մենք այն կքննարկենք, կանենք մեր առաջարները, որից հետո կներկայացնենք ԵՄ որպես ազգային զեկույց.,-հավելել է նա: Նախատեսվում է կառուցել ՀԱԷԿ նոր էներգաբլոկը 1000 ՄՎտ հզորությամբ: Ըստ էներգետիկայի նախարարության, դրա համար կպահանջվի մոտավորապես 5 մլրդ դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |