Օրհան Փամուկ. Թուրքիան պետք է ընտրություն կատարի «խաղաղության» եւ «ազգայնամոլության» միջեւ 1 նոյեմբերի 2005 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Ես քննադատում եմ Եվրամիության դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ես կլքեմ Թուրքիան, եթե ազգայնականությունը կամ իսլամականությունը սկսեն գլուխ բարձրացնել Թուրքիայում»,-հայտարարել է թուրք գրող Օրհան Փամուկը` իր նոր «Ստամբուլ» գիրքը ներկայացնելով գերմանացի ընթերցողներին: Նա նշել է, որ եթե Եվրամիությունը պահպանի Թուրքիայի նկատմամբ իր ներկայիս դիրքորոշումը, ապա ԵՄ «պատասխանատու է թուրք քաղաքացիների շրջանակում բարձրացող ազգայնականության համար»: «Ես սա համարում եմ բացասական զարգացում: Եթե այս ծայրահեղ ազգայնամոլության, ծայրահեղ իսլամականացման եւ կամ քաղաքացիական կյանքին զինվորականության միջամտության դեպքում ես լքելու եմ Թուրքիան եւ ապրելու եմ մեկ այլ երկրում»,- հայտարարել է Փամուկը: Փամուկը հույս է հայտնել, որ Թուրքիան տեղ կզբաղեցնի ԵՄ կազմում. «Ես Եվրամիությունը պատկերացնում եմ «խաղաղության» խորհրդանշով, եւ Թուրքիան պետք է ընտրություն կատարի «խաղաղության» եւ «ազգայնամոլության» միջեւ: Լիահույս եմ, որ Թուրքիան կընտրի «խաղաղությունը»,- հայտարարել է թուրք գրող Օրհան Փամուկը, հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |