Այսօր Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է

Այսօր Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - 1897թ. ապրիլի 2-ին Էրզինջան քաղաքից ոչ հեռու ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ժոողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը: 1921թ. Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը բոլորի աչքի առաջ գնդակահարեց Թալեաթ փաշային և հանձնվեց ոստիկանությանը: Սպանվածը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարարն էր, որը հայտնի է որպես հայ ժողովրդի դահիճ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը: Բեռլինի դատարանը, ուսումնասիրելով գործն ու կոտորածը վերապրած վկաների ցուցմունքները, արդարացրեց Սողոմոն Թեհլիրյանին ու ազատ արձակեց նրան դատարանի դահլիճում:

Թալեաթ փաշայի սպանությունը «Նեմեզիս» օպերացիայի առաջին գործողությունն էր, որն ի կատար ածեցին ՀՅԴ հայ վրիժառուները: Երկու տարվա ընթացքում սպանվեցին Հայոց ցեղասպանության բոլոր կազմակերպիչները: Սողոմոն Թեհլերյանը մահացավ ԱՄՆ-ում, 1960թ. մայիսի 23-ին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---