ԵԱՀԿ ՄԽ-ն դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հանդիպման վերաբերյալ խնդրանքով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիմել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` միջնորդների տարածաշրջան կատարելիք հերթական այցի ժամանակ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, երկու պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցանկություն են հայտնել առանձին հանդիպումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Այդ հանդիպումները կարող են կայանալ դեկտեմբերի 4-5 Լյուբլյանայում: «Ես չեմ կարծում, թե նախարարները կհրաժարվեն մեզ հետ հանդիպումից: Մենք կներկայացնենք մեր նոր կարծիքները մի շարք դեռեւս չհամաձայնեցված հարցերի շուրջ»,-նշել է Յու.Մերզլյակովը: Անդրադառնալով համանախագահների հոկտեմբերի 24-25-ին Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների թեմային` դիվանագետն ասել է, որ դա աշխատանքային հանդիպում էր` ապագա ծրագրերի որոշման, ինչպես նաեւ առաջարկների մշակման նպատակով: «Կան որոշ հարցեր, որոնց շուրջ պահպանվում են տարաձայնությունները: Մենք պարբերաբար շարադրում ենք, թե ինչպիսին ենք տեսնում կարգավորման ճանապարհը», - նշել է Յուրի Մերզլյակովը: Նա գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական օրակարգը ծանրաբեռնված է, եւ այդ պատճառով որոշում է կայացվել հերթական այցը տարածաշրջան իրականացնել դեկտեմբերի կեսին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---