Ապրիլի 7-8 ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 3-4 աստիճանով![]() 6 ապրիլի 2013 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առանձին մարզերում ապրիլի 6-ին դեռ կպահպանվեն տեղումները, հավանականությունը մեծ է հատկապես հյուսիսային և արևմտյան շրջաններում, որտեղ կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Հնարավոր է քամի 10-12մ/վրկ արագությամբ, սակայն օրվա երկրորդ կեսին անձրևներն ամենուրեք կդադարեն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ապրիլի 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների, պարզ եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-ին ցերեկը կբարձրանա 2-3, ապրիլի 8-ին` ևս 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում երկուշաբթի կդիտվի մինչև 28 աստիճան տաքություն: Եկող շաբաթվա կեսին հատնրապետության տարածքում կրկին սպասվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի որոշակի նվազում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |