Դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետը15 նոյեմբերի 2005 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ից 5-ը Երեւանում կանցկացվի Ռուսաստանի ոլորտային ցուցահանդես, ինչպես նաեւ հայ-ռուսական գործարար համաժողով: Ինչպես հաղորդել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Սամվել Հովակիմյանը, ցուցահանդեսին հիմնականում կներկայացվեն համագործակցության նոր նախագծեր եւ հեռանկարային ներդրումային նախագծեր: Նախատեսվում է նաեւ ռուսական կապիտալով հայկական ձեռնարկությունների հետագա շահագործման հարցերի քննարկում: Հովակիմյանը տեղեկացրել է, որ ցուցահանդես կայցելի Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Միխաիլ Ֆրադկովի գլխավորությամբ: Ակնկալվում է հայտնի ռուս գործարարների մեծ խմբի մասնակցությունը: Նշենք, որ դեկտեմբերի 1-2 Մ.Ֆրադկովը Հայաստանում կլինի պաշտոնական այցով: Այցի շրջանակներում նա կմասնակցի «Հայաստանում Ռուսաստանի տարվա» պաշտոնական փակմանը, ինչպես նաեւ ալյումինի արդիականացված «ԱրմենԱլ» ձեռնարկության վերագործարկմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |