Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով է ստեղծվել

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը և նշեց, որ արդեն հաստատվել է համապատասխան ռազմավարություն:

Արթուր Բաղդարյանը նկատեց, որ Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններից է. «Այսուհետ հետամուտ ենք լինելու այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ՄԻՊ գործունեությունը գնահատեց դրական և համոզմունք հայտնեց, որ անցած տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը իսկապես կայացել է: Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի: «Օրենքներում գրված փաստաթղթային նորմերից մենք պետք է անցնենք մարդու իրավունքների իրական պաշտպանության: Ես համոզված եմ, որ բազմաթիվ խնդիրներն անպայմանորեն լուծելու ենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունների զեկույցները ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ գոհացուցիչ չեն, այնպես որ իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր թե երկրի ներսում, թե երկրի սահմաններից դուրս:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---