Մեծ Բրիտանիան մերժել է «Կապույտ գիրքը» վերանայելու Թուրքիայի հարցապնդումը17 նոյեմբերի 2005 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիայում իր դեսպան Փիտեր Վեսթմաքքոթի միջոցով մերժել է «Կապույտ գիրքը» վերանայելու Թուրքիայի խորհրդարանի հարցապնդումը: «Կապույտ գիրքը» 1916 թվականի խորհրդարանական հաշվետվություն է` ձեւակերպված որպես «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայում 1915-1916թթ», որը փաստացիորեն հաստատում է Հայոց ցեղասպանության սիստեմատիկ, քաղաքականապես պատճառաբանված եւ մտածված բնույթը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Եվրոպայի հայկական միությունում: Իր նամակում բրիտանացի դիվանագետը պաշտոնապես պարզաբանել է, որ Կապույտ գրքի նախագծի նախաձեռնողը եղել է ոչ թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը, այլ խորհրդարանը: Նա ընդգծել է, որ թուրք խորհրդարանականների պնդումներին հակամառակ փաստաթղթում ներկայացված առանձին անձանց զեկույցներից ոչ մեկը չի հերքվել: Բացի այդ, հեղինակների` Լորդ Բրայսի եւ հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբիի ազնվությունը չի կարող կասկածի տեղիք տալ: Եվրոպայի հայկական միությունը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցչի այս ուղերձը հաստատում է, որ երկրի կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը որպես անհերքելի եւ փաստացիորեն հաստաված փաստ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով |