ՀԱԿ. Անհայտ Էլ-փոստից ՀԱԿ քաղխորհրդի անունից հայտարարություն է տարածվել, որի հետ ՀԱԿ-ը որևէ կապ չունի

ՀԱԿ. Անհայտ Էլ-փոստից ՀԱԿ քաղխորհրդի անունից հայտարարություն է տարածվել, որի հետ ՀԱԿ-ը որևէ կապ չունի

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը PanARMENIAN.Net ին տեղեկացնում է, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որևէ կապ չունի: Նշվում է նաև, որ. «Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը և ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքը և նրա խմբակցությունը:

Որևէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացմամբ` Արդարադատության նախարարության կողմից նաև գրանցված է պաշտոնական խորհրդանիշ /լոգոտիպ/, որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ:

«Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ և համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից):

«Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության որոշումներ և հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի և քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի և լիազորությունների հիման վրա:

Հայ Ազգային Կոնգրեսի անունից որևէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների և կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդի անունից հայտարարություն էր տարածվել, որ այն վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները:

Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին և կոչ է անում վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելացնենք, որ Հայ ազգային կոնգրես դաշինքի մաս կազմող մի շարք կուսակցություններ նախկինում բազմիցս դժգոհել են, որ քաղխորհրդի նիստերը Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայության ժամանակ վարում էր համակարգող Լևոն Զուրաբյանը: Դաշինքի մաս կազմող մի շարք կուսակցություններ դեմ էին նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծմանը և չդարձան դրա անդամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---