ԻԻՀ մշակույթի նախարարն ապրիլի 18-20-ը կգտնվի Հայաստանում

ԻԻՀ մշակույթի նախարարն ապրիլի 18-20-ը կգտնվի Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հրավերով ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը պատասխան այցով 2013 թ. ապրիլի 18-20-ը կգտնվի Հայաստանում: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում Մշակույթի նախարարությունից:

Այցի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. /1391-1394 թթ./ «Մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը:

Այցի շրջանակում բարձաստիճան հյուրը կհանդիպի Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար` Ա. Գևորգյանի, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանի և Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանի հետ: Հայաստան այցի ծրագրով նախատեսվում են նաև այցելություններ Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ վանական համալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երևանի Կապույտ մզկիթ և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---