Հաստատվել է ԿԳ համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի 2013-2014 թթ միջոցառումների ծրագիրը

Հաստատվել է ԿԳ համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի 2013-2014 թթ միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը հաստատելու մասին:

Համաձայն հրամանի` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը` քաղաքացիական հասարակության և շահառուների ակտիվ ներգրավմամբ: Հրամանի մեկ այլ կետով` յուրաքանչյուր տարվա ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի քննարկմանը կներկայացվի ծրագրի գնահատման հաշվետվությունը և առաջարկություններ` ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:

Ի դեպ, վերոնշյալ ծրագիրը մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը ներկայացված էր հանրային քննարկման:

 Ուշագրավ
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
---